Էքստրեմադուրայի նվագախմբին զորակցելու նամակ

Իսպանիայի Էքստրեմադուրայի

մարզի նախագահին

Դիմում

Մեծարգո Պարոն,

Ամենայն հարգանքով դիմում եմ Ձեզ, դրսևորելով իմ խորհին անհամաձայնությունը վարչակազմի նախագծերի վերաբերյալ, որոնք նպատակաուղղված են Էքստրեմադուրայի նվագախմբի աշխատակազմի աշխատանքային պայմանագրերի ձևափոխմանը և նվաստացմանը:

Որպես հետևանք, այս հանգամանքը կբերի աշխատանքային ակտիվության կտրուկ նվազեցմանը և, ի վերջո, նվագախմբի փակման վտանգին: Վերջինս իրենից ներկայացնում է Էքստրեմադուրայի երկու հիմնական մշակութային հենքերից մեկը:

Նվագախմբի փակումը կամ աշխատանքային պայմանների կտրուկ վատթարացումը կհանգեցնեն Էքստրեմադուրայի մարզում արվեստի և մշակույթի կորստին և այս ասպարեզում մոտ 20 տարվա հետադարձի:

Այս եզրահանգումներից ելնելով` խնդրում եմ վերանայել այս նախագծերը և ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նոր երկխոսության միջոցով գտնել երկկողմանի լավագույն լուծման տարբերակը: Այս խնդիրը յուրահատուկ կորևորություն է ստանում համաշխարհային տնտեսական ճգնաժամի այս փուլում, որն ուղղակիորեն անդրադառնում է միլիոնավոր մարդկանց կենսամակարդակի վրա` անմիջականորեն ազդելով առողջապահության, կրթության, և մշակույթի ոլորտներին:

Շնորհակալություն եմ հայտնում Ձեր ուշադրությունը գրավելու համար:

 ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՅՍՏԵՂ

Deja un comentario